Վրաստանի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց 1915 թվականի զոհերի հիշատակը

18:55, 02.03.2018

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգել է 1915 թվականի զոհերի հիշատակը:

Գիորգի Կվիրիկաշվիլին հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, ծաղիկ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է անցկացրել երկրի նախագահի և վարչապետի հետ:

 

Նմանատիպ