Վրաստանի վարչապետը շնորհավորում է Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Վրաստանի վարչապետը շնորհավորում է Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես գրում է Ղարիբաշվիլին «Twitter»-ում, Վրաստանի և Իսրայելի հարաբերություններն ապագայում էլ ավելի կամրապնդվեն։

«Շնորհավորում եմ Բենիամին Նեթանյահուին վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք և մեծ հաջողություններ նոր ժամկետով Իսրայելին ծառայելու գործում։ Մեր բարեկամությունը խորը արմատներ ունի անցյալում: Հիմա էլ մենք վճռականորեն հաստատակամ ենք ավելի ամրապնդելու Իսրայելի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը», – նշել է վարչապետը։