Վրաստանի վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի գլխավոր բանավեճի բացմանը
Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի բանավեճի բացմանը:
Գլխավոր բանավեճի բացման նիստին մասնակիցներին խոսքով դիմեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, գլխավոր վեհաժողովի նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը, Բրազիլիայի նախագահը և այլ առաջնորդներ:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի բանավեճի հիմնական թեման է «Երկրների տոկունության բարձրացում, հույսով, որ լինի նոր կորոնավիրուսից ժողովրդի ապաքինում, տնտեսական կայուն վերականգնում, մոլորակի կարիքներին արձագանքելով, հարգելով մարդուց իրավունքները և Միավորված ազգերի կազմակերպության էության վերածնունդ»:
Վրաստանի կառավարության ղեկավարը սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի մասնակիցներին:
Մինչ բարձր մակարդակի շաբաթի բացումը, ՄԱԿ ի գլխավոր քարտուղարի անունից տեղի ունեցավ մասնակից պետությունների ղեկավարների պաշտոնական ընդունելությունը, որին ներկա էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: