Վրաստանի վարչապետը մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մասնակցելու է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Շվեյցարիայի համադաշնություն տեղի կունենա հունվարի 21-24-ին:
Կանցկացվեն բարձրաստիճան երկկողմ քաղաքական հանդիպումներ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:
Վրաստանի վարչապետի աշխատանքային այցի տնտեսական մասը նվիրված կլինի հանդիպումներին միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների և աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ, դրանց թվում են՝ Philips Lighting, Siemens, Energy, Camille Bloch, Coca-cola, Oneweb ընկերությունները:
Այցի ընթացքում վարչապետը մասնակցելու է նաև New Ambitions for Europe երկխոսությանը:
Կառավարության ղեկավարը խոսքով դիմելու է Uniting Europe միջոցառման մասնակիցներին և ներկա գտնվելու Դավոսում տնտեսական համաժողովի հիմնադր և գործադիր տնօրեն, պրոֆեսոր Կլաուս Շվաբի և Հիլդ Շվաբի անունից կայանալիք երեկոյին:
Վրաստանի վարչապետը ներկա է գտնվելու նաև Cool Kids on Blockchain-ի շնորհանդեսին, որտեղ առաջատար շվեյցարական Venture Capital հիմնադրամի մրցույթի հաղթող վրացական ստարտ ապ «Vault Wines»-ը կներկայացնի վրացական նորարարությունը:
Վրաստանի պատվիրակության կազմում են ՝ ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, միջազգային հարցերով վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին և տնտեսական հարցերով խորհրդական Բեքա Լիլուաշվիլին: