Մեր երկրի ուժը մեր բազմազանության մեջ է, ուստի մենք մշտապես հոգ էինք տանում և ապագայում ևս կհոգանք մեր այս բազմազանության մասին,- այս խոսքով է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մահմեդական հոգևորականներին շնորհավորել Ղուրբան-Բայրամ տոնի առթիվ:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, կարևոր է, Վրաստանում բոլոր կրոնների ներկայացուցիչները միասին են հոգում և աշխատում հանուն երկրի ապագայի և ապագայում ևս այդպես կլինի:
Ինչպես կառավարության վարչությունում անցկացված հանդիպմանը նշել է Համայն Վրաստանի մուֆտի Ադամ Շանթաձեն, Վրաստանի յուրաքանչյուր մահմեդական քաղաքացի հայրենասիրությամբ է ոգեշնչված և փորձում է, իր ներդրումն ունենալ ինչպես երկրի ժողովրդավար զարգացման, այնպես էլ՝ միացյալ, հզոր պետություն ստեղծելու գործում: