Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, այսօր Կախեթիում, Գուրջանիի շրջանի Ախաշեն գյուղում, բացելու է միջազգային չափանիշներին համապատասխան, նոր «Ախաշենի-գինու հանգստավայր» հյուրանոցային համալիրը:
Կառավարության գրասենյակի մամլո ծառայության լրատվությամբ, Akhasheni Wine Resort կառուցվել է պետական «արտադրիր Վրաստանում» և DCFTA ծրագրերի, ինչպես նաև «Սաքարթվելոս բանկի» ֆինանսավորմամբ:
Հյուրանոցը ամբողջությամբ ադապտացված է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար:
Բացի այդ, «Ախաշենի գինու հանգստավայրը» տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ծանոթացնելու է վրացական գինու հնագույն, 8000 ամյա պատմության հետ:
Նախագիծը պատկանում է KTW խմբին և նրա ընդհանուր արժեքը 7,5 մլն. լարի է:
Հեղինակ -
Edgar Barsegyan