Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցն ԱՄՆ սկսվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից:
Գիորգի Կվիրիկաշվիլին այս րոպեներին հանդիպում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության օրակարգով նախատեսված հարցերը և երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման գործընթացը և երկրի տարածքային ամբողջականության հետ կապված մարտահրավերները:
Հանդիպման սկզբին, վարչապետը Շնորհավորել է ԱՄՆ-ի պետքարտուղարին պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ավարտից հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին և Մայք Պոմպեոն բացելու են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստը և մամուլի համար անելու են հայտարարություններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan