Վրաստանի վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջիլիան Ստիրկի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվեց ընտրությունների անցկացումը՝ ժողովրդավարական, արդար և թափանցիկ միջավայրում: Ինչպես նաև պայմանավորվեցին, որ ընտրությունների կապակցությամբ կշարունակվի սերտ համագործակցությունը և համակարգումը ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի առաքելության հետ:
Գիորգի Գախարիան վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը, ապահովել միջազգային դիտորդների առավելագույն ներգրավվածությունը ընտրական գործընթացին և նշել, որ համավարակի նախատեսմամբ նրանց անվտանգությունը առավելագույնս պաշտպանված կլինի: