Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը։
Ուշադրություն է դարձվել նաև երկրի ներկայիս քաղաքական իրավիճակին և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Մենք անդրադարձել ենք բոլոր թեմաներին, մասնավորապես, իհարկե, այն թեմաներին, որոնք հետաքրքիր են ԵԱՀԿ-ի համար, անդրադարձել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման հետ կապված ընդհանուր իրավիճակը։ Խոսել ենք նաև երկրում տարբեր ուղղություններով ընթացող գործընթացների, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցերի մասին», – նշել է Իրակլի Կոբախիձեն։