Վրաստանի վարչապետը հանդիպել է Ուկրաինայի Ռադայի նախագահին
Վրաստանի վարչապետը հանդիպել է Ուկրաինայի Ռադայի նախագահին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Ուկրաինայի Ռադայի նախագահ Դիմիտրի Ռազումկովին:

Հանդիպումից առաջ արվել են հայտարարություններ:

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Ուկրաինային և Վրաստանին միավորում է ինչպես անցյալը, այնպես էլ՝ նման մարտահրավերները, ինչպիսիք են օրինակ, երկրների տարածքային ամբոջականությունը:

Ուկրաինայի Ռադայի նախագահ Դիմիտրի Ռազումկովի հայտարարությամբ, Ուկրաինային և Վրաստանին շատ բան է միավորում, ունենք ընդհանուր ձգտումներ և մարտահրավերներ, դա պայքարն է տարածքային ամբողջականության համար: