Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակ Դունյագոզել Գուլմանովայի հետ։
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ժամանակ նշվել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցի կարևորությունը երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքմենստանի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Ընդգծվել է առևտրի ոլորտում դրական դինամիկան։ Նշվել է Թուրքմենստանի և Վրաստանի միջև գործընկերությունը տարանցիկ, լոգիստիկ և էներգետիկ ոլորտներում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Միջին միջանցքի զարգացման գործում երկրների միջև ակտիվ համագործակցությունը։
Հանդիպմանը մասնակցել են կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Վրաստանում Թուրքմենստանի դեսպան Դովլեթմիրատ Սեյթմամեդովը և Թուրքմենստանում Վրաստանի դեսպան Կոնստանտինե Սաբիաշվիլին։