Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ

12:40, 20.08.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Մուստաֆա Թուրքերի հետ։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և հարաբերությունների խորացման հնարավորությունները։

Զրույցը շոշափել է համատեղ տարածաշրջանային նախագծերը և առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Նմանատիպ