Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ակիրա Իմամուրայի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ճապոնացի դիվանագետին, Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում աջակցության համար, նշելով, որ Ճապոնիան միջազգային ասպարեզում Վրաստանի ուժեղ դաշնակիցն է:
«Զրույցի ընթացքում ընդգծվել է «կովիդ19»-ի դեմ համատեղ ջանքերի կարևորությունը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին, համավարակի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Վրաստանի կառավարությունը և վրաց ժողովուրդը գնահատում են այս առումով Ճապոնիայի նշանակալի աջակցությունը»,- ասել են վարչապետի մամուլի ծառայությունից:
Նրանց խոսքով, հանդիպմանը քննարկվել են տնտեսական համագործակցության հարցերը: Ընդգծվել է նաև առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: