Մեր ժողովրդի շփումները երկար պատմություն ունեն, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առերես հանդիպման ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը կարևորել է գործընկերոջ այցը, որը կապված է երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի հետ, նշելով, որ հանձնաժողովի աշխատանքը երկար տարիներ անց վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի անձնական ներգրավմամբ և դրա ևս մեկ ապացույցն այն է, որ հանդիպմանը ներկա էին վարչապետերը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովը նպաստում է Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տիրող իրավիճակի և առկա մարտահրավերների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորության վրա։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր կողմից հնչեցված «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը» ծառայում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, քանի որ ժողովրդավարական զարգացումը, ուժեղ պետական ինստիտուտները, բաց և թափանցիկ կառավարումը, տնտեսական առաջընթացը հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության միջոցով։
Կառավարության աշխատակազմում երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից առաջ կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների դեմ առ դեմ հանդիպումը։
Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։