Վրաստանի վարչապետը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի միացյալ շտաբի պետի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հորդանանի թագավորության զինված ուժերի միացյալ շտաբի պետ Յուսեֆ Ահմադ Ալ-Հնայթի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։
Նրանց խոսքով, հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, նշվել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հորդանանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Հույս է հայտնվել Վրաստանի և Հորդանանի Թագավորության միջև տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար։
Միևնույն ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Թագավորության զինված ուժերի միացյալ շտաբի պետին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Հորդանանի անսասան աջակցության համար։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ ընդգծվել է բարձր մակարդակի այցերի փոխանակման կարևորությունը։ Նշվել է, որ սա ևս մեկ քայլ կլինի երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Կառավարության վարչակազմում հանդիպմանը մասնակցել են Հորդանանի ռազմական հետախուզության տնօրեն Ազամ Ալ Ռավենենը, Հորդանանի նախագծման և զարգացման բյուրոյի գլխավոր տնօրեն Այման ալ Բատրանին և Հորդանանի պլանավորման և կազմակերպման տնօրեն Հոսամ Հադդադը: Վրացական կողմը ներկայացնում էին Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։