Վրաստանի վարչապետը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Վրաստանի վարչապետը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, կառավարության ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել երկու երկրների բազմամյա բարիդրացիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

«Հարգարժան նախագահ, ուղջունում եմ Ձեզ: Ուրախ ենք, որ դուք որոշել եք այցով ժամանել Վրաստան: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Նոր տարվա առիթով, ցանկանալ խաղաղություն և Ձեր երկրին՝  կայուն զարգացում: Ուրախ ենք, որ Ձեր այցը եզրափակում է տարին, երբ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանը տոնեցինք, սակայն մեր հարաբերությունները բազմադարյա են և մշտապես եղել են այսպիսի ջերմ և բարիդրացիական, ինչպես այսօր են: Ողջունում ենք մեր երկկողմ հարաբերությունների դինամիկայի աճը: Բարի գալուստ»,- դիմել Գիորգի Կվիրիկաշվիլին Սերժ Սարգսյանին:

Վրաստանի վարչապետին ջերմ հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահը և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման վստահություն հայտնել:

«Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, բարձր մակարդակի հանդիպումները միայն և միայն դրական արդյունք կտան մեր երկրների հարաբերություններին, որոնք մշտապես զարգանում են: Նախորդ հազարամյակի ճանապարհը պարտավորեցնում է պատասխանատու լինել մեր ժողովուրդների առջև, լավ անցնել մեզ վստահված ժամանակաշրջանը: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ վրաց ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթելով համբերություն, օպտիմիզմ, քանի որ մենք այլ ճանապարհ չունենք, մենք պարտավորենք ավելի զարգանալ»,- նշել է Հայաստանի նախագահը:

Կողմերը խոսել են տարբեր ոլորտներում առկա երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու պաշտոնական այցի մասին՝ Հայաստանի Հանրապետություն, որը նախատեսվում է մոտ ապագայում: