Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, հետագա համագործակցության հեռանկարները։ Ուշադրություն է հրավիրվել «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» կարևորությանը։

Նշվել է, որ ֆորումում անցկացված քննարկումները ամուր հիմքեր կստեղծեն ապագայում ավելի խորը համագործակցության համար։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտությունը: Զրույցն անդրադարձել է տնտեսական ոլորտում համագործակցության հարցերին: Ընդգծվել է երկրների միջև սերտ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման կարևորությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում։