Վրաստանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրմեկ Կոշերբաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում հաջող համագործակցությունը, որը լավ հիմք է հանդիսանում տարբեր ոլորտներում ռազմավարական գործընկերության համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել առևտրատնտեսական համագործակցության աճի դինամիկային։ Նշվել է, որ Ղազախստանը Վրաստանի ամենակարևոր և կայուն առևտրային գործընկերներից մեկն է Կենտրոնական Ասիայում։ Քննարկվել է Ղազախստանից ներդրումների աճը Վրաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում՝ լոգիստիկայի, էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միջին միջանցքի ներուժը և Վրաստանի ու Ղազախստանի միջև համատեղ ջանքերի կարևորությունը տարանցիկ միջանցքի հետագա զարգացման և տարածաշրջանային կապակցվածության մեջ դրա դերի ամրապնդման համար։