Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ի ներդրումային հիմնադրամների ղեկավարներին
Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ի ներդրումային հիմնադրամների ղեկավարներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հյուրընկալել է ԱՄՆ-ի ներդրումային հիմնադրամների ղեկավարներին, որոնք Վրաստանում ծանոթանում են ներդրումային հնարավորություններին:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, խոսքը վերաբերել է երկրում առկա հարմար ներդրումային միջավայրին, բիզնես վարելու պարզության առումով երկրի առաջատար դիրքերին և ներդրումային նախագծերին:

ԱՄՆ-ի առաջատար ներդրումային հիմնադրամների առաջին դեմքերից կազմված պատվիրակությունը գլխավորում է «MizMaa Ventures»-ի համահիմնադիր և գլխավոր գործընկեր Իիզ Էֆլբաումը, որը վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ Վրաստանն ունի իրական հնարավորություն առաջիկայում նորարարական և տեխնոլոգիաների ոլորտում գրանցել շոշափելի արդյունքներ:

Ընդգծվել է նաև Վրաստանի տարանցիկ և լոջիստիկ կենտրոնի վերափոխվելու ներուժը: