Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գտնվում է «Վրացական երազանքի» գրասենյակում:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, կուսակցության կենտրոնական գրասենյակում են նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդները:
Կուսակցությունում հանդիպումից հետո հնարավոր է, վարչապետը հանդես գա հայտարարությամբ:
Բացի այդ, «Վրացական երազանքի» գրասենյակում առավոտից անցկացվում են հանդիպումներ: