Վրաստանի վարչապետը Բաքու այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահին
Վարչապետի պաշտոնում առաջին այցը Ադրբեջան պատահական չէ, քանի որ վստահ ենք, որ այս այցով մենք մեզ բարին կամեցողներին և թշնամիներին պետք է ապացուցենք, որ գոյություն չունեն Ադրբեջանի և Վրաստանի միջև անհաղթահարելի խնդիրներ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցը Ադրբեջան մեկնարկել է նախագահ Ալիևի հետ առանձնազրույցով:
Ընդգծվել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հարցերը և տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը, որոնք Վրաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ջերմ հյուրընկալելու համար:
Ադրբեջանի նախագահը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու առթիվ և շնորհակալություն հայտնել առաջին արտաքին այցով Ադրբեջան այցելելու համար: