Վրաստանի վարչապետը Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է Երևանում, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո, համատեղ հայտարարություններ անելիս:
«Ցանկանում եմ արդյունավետ ընտրությունների կապակցությամբ շնորհավորել Արմեն Սարգսյանին, ով նաև Վրաստանի բարեկամն է: Գիտենք, որ այս ընտրություններն արդեն անցկացվել են խորհրդարանում և ցանկանում մաղթել մեր բարեկամ երկրին, որպեսզի հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հայաստանի Ազգային Ժողովն այսօր աջակցել է երկրի նախագահի պաշտոնում կառավարող կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությանը: Սարգսյանի օգտին է քվեարկել խորհրդարանի 90 անդամ, իսկ 10-ը դեմ է եղել: