Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սամցխե-Ջավախեթիում պետական լիազոր է նշանակել Իոսեբ Ալիբեգաշվիլիին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սամցխե-Ջավախեթիում պետական լիազոր է նշանակել Իոսեբ Ալիբեգաշվիլիին:
Կառավարության ղեկավարը նորանշանակ հավատարմատարի հետ հանդիպել է Կառավարության աշխատակազմում՝ փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեի հետ միասին:
Կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ծրագրված և ընթացիկ ծրագրերը:
Իրակլի Կոբախիձեն Իոսեբ Ալիբեգաշվիլիին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ:
Իոսեբ Ալիբեգաշվիլին մինչ օրս զբաղեցնում էր Քվեմո Քարթլիում պետական հավատարմատարի տեղակալի պաշտոնը: