Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին։
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը։
Կողմերը քննարկել են համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում ընդգծվել է կառավարության ղեկավարի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների ռազմավարական կարևորությունը։