Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմեկնի Բաթումի:
Այդ մասին նա գրում է սոցիալական ցանցում:
Վարչապետի մեկնումը Բաթումի կապված է Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի փլուզման հետ:
«Բաթումիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տեղում մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայությունները, ինչպես, օրինակ, ՆԳՆ ստորաբաժանումները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման եւ քաղաքապետարանի ծառայությունները: Այժմ շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ տուժածներին հնարավորինս շուտ փլատակներից հանելու համար: Պետությունը համապատասխան օգնություն կտրամադրի բոլոր տուժածներին ու վիրավորներին: Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել, որը կպարզի միջադեպի պատճառները: Ներքին գործերի նախարարն արդեն մեկնել է Բաթումի եւ ես անձամբ այսօր կմեկնեմ եւ տեղում կծանոթանամ իրավիճակին», – ասաց վարչապետը: