Վրաստանի վարչապետի շնորհավորանքը
Իմ սիրելի հայրենակիցներ, բոլորիտ շնորհավորում եմ գալիք նոր տարվա առթիվ: Յուրաքանչյուրիտ ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն և հաջողություններ: Ցանկանում եմ լավագույն մաղթանքներով շնորհավորել նոր տարին նրանց, ովքեր ծառայում են մեր երկրին, մեր ժողովրդին: Առանձնապես ցանկանում եմ շնորհավորել այն մարդկանց, ովքեր այս պահին կատարում են իրենց ծառայողական պարտականությունները: Սրտանց շնորհավորում եմ նոր տարվա առթիվ միջազգային առաքելություններին մասնակից մեր զինվորականներին և սպաներին, ովքեր հայրենիքից հեռու պաշտպանում են խաղաղությունը: Շնորհավորում եմ մեր աբխազ և օս համաքաղաքացիներին: Ես համոզված եմ, որ մեզ հնարավորություն կտրվի վերականգնել վստահությունը և միասին կկառուցենք մեր և մեր երեխաների ապագան: Նոր տարվա առթիվ շնորհավորում եմ նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին: Ցանկանում եմ խաղաղություն և հաջողություն: Մեր պարտքն է, որ այդ մարդկանց համար, ովքեր սրտով և հոգով Վրաստանի հետ են և ցանկանում են վերադառնալ, ստեղծենք բոլոր պայմանները: Սիրելիներս, 2018 թվականը իսկապես առանձնահատուկ տարի է: Այս տարի մենք նշում ենք մեր պետության անկախության 100-ամյակը: Շնորհավորում եմ մեր երկրի համար կարևորագույն տարեթվի և մեզ բոլորին նոր հնարավորությունների տարվա առթիվ: Ցանկանում եմ, որ ապրեք այնպիսի երկրում, որտեղ կիրականանան ձեր բոլոր մտքերը, որտեղ բոլորս միասին հոգ ենք տանում նրա համար ինչ որ ունենք, ինչպես նաև սեփական ձեռքերով կստեղծենք մեր ապագան, որտեղ բոլորս անում ենք մեր սիրելի գործը և բոլորս կարող ենք մեր գիտելիքներով և փորձով ծառայել մեր սիրելի երկրին, մեր հայրենիքին: Մենք կառուցում ենք հենց այսպիսի Վրաստան: Նոր տարվա առթիվ շնորհավորում եմ ձեզ Բակուրիանիից, այն վայրից, որը կապված է ՝ձյան, նոր տարվա, մեր մանկության, իսկ այս պահին մեր երեխաների լավագույն օրերի հետ: Բակուրիանին միևնույն ժամանակ մեր ապագայի, մեր զարգացման մասն է: Համոզված եմ, որ այս վայրը, ինչպես նաև մեր հայրենիքի յուրաքանչյուր գեղեցիկ անկյուն կլցվի ավելի և ավելի դրական զգացմունքներով և հուսով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ 2018 թվականի առթիվ: Երջանկությունը և ուրախությունը թող չպակասի յուրաքանչյուրիտ ընտանիքներում: Բոլորիտ ցանկանում եմ խաղաղություն, բարեկեցություն, նորանոր հաղթանակներ: Շնորհավոր նոր տարի: