Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի արտակարգ հայտարարությունը (Տեսանյութ)
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության վարչությունում արել է հատուկ հայտարարություն:
«Մեր իշխանությունը ժողովրդի ընտրած իշխանությունն է: Ես մշտապես եղել եմ և կանգնած եմ իմ ժողովրդի կողքին: Երբեք չեմ խուսափել ժողովրդի հետ հաղորդակցությունից և այդ պատճառով որոշել են գնալ ցուցարարների մոտ, առաջին հերթին՝ սպանված երիտասարդ տղայի հոր մոտ և այլ մահացածների ծնողների մոտ, որոնք այնտեղ կանգնած են:
Ես դա արեցի չնայած նրան, որ բացարձակապես բոլորն ասում էին և գիտեի, որ սպասվում էին սադրանքներ: Բոլորը տեսան, որ ցույցին իմ ներկայանալը մեծամասնությունը դրական է ընդունել, սակայն քաղաքական տրամադրված մարդկանց փոքր խումբը ինձ չտվեց հայտարարությունս ավարտելու հնարավորություն, որը կայանում է հետևյալում.
Վաղվանից, ներքին գործերի նախարարությունը կվերադարձնի գործը դատախազությունից և հետաքննության գործընթացը կգլխավորի փոխվարչապետ Գիորգի Գախարիան: Իհարկե, ես ամեն քայլին կլինեմ ներգրավված և լիովին կվերահսկեմ գործընթացը:
Երկրորդ հարցը, որի մասին կցանկանայի խոսել, այն է, որ այսօր խորհրդարանը կայացրել է քննչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում: Սեղմ ժամկետներում, արտահերթ նիստին կհավաքվի խորհրդարանը, կհաստատի հանձնաժողովի կազմը, որտեղ որքանով տեղյակ եմ, հնարավոր է, որ մեծամասնության տեսքով լինի ներկայացված փոքրամասնությունը: Հանձնաժողովը սեղմ ժամկետում կսկսի աշխատանքը, որքան հնարավոր է շուտ:
Ավարտին ցանկանում եմ ասել, որ իմ պաշտոնը չարժե ոչ մի դժբախտություն: Երբ համոզվեմ, որ իմ կողմից հրաժարականի որոշումը օգուտ կբերի երկրին, փոքր չափով կբարելավի և կլիցքաթափի իրավիճակը, ես մեկ վայրկյան անգամ չեմ վարանի անել այդ քայլը: Այսօր այդ իրավիճակը և այդ պահը չէ: Մեկ անգամ ևս ասում եմ, ինձ համար կարևոր է, մեր հանրության հարցերը առավելագույնս սեղմ ժամկետում ստանան պատասխան և երկրում պահպանենք կայունությունը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: