Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը այցով գտնվում է Բրյուսելում
Նոյեմբերի 17-ին մեկնարկել և շարունակվում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Բրյուսել: Այցն իրականացվում է Ռոնդելիի հիմնադրամի աջակցությամբ և դրան մասնակցում են Վրաստանի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչները:
Նոյեմբերի 18-ին, Հուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (NATO) գլխամասային գրասենյակում հանդիպում է կայացել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ: Հանդիպմանը կողմերը զրուցել են Եվրատլանտյան դաշինքի նշանակության, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագրերի, մարտահրավերներին, բարդությունների և նշված գործընթացում ուղղափառ եկեղեցու ներգրավվածության մասին: