Ամեն տարի, նոյեմբերի 13-ին, Վրաստանի ուղղափառ եկեղեցին հարգում է 100 000 նահատակների հիշատակը:
Հարյուր հազար վրաց սուրբ նահատակները, XIII դարում, Ջալալ էդ-Դինի հրամանով, սպանվել են խվարազմեցիների կողմից: 1226 թվականին Խվարազմիի սուլթան Ջալալ էդ-Դինը հարձակվել է Վրաստանի վրա: Եկեղեցական փոխանցման համաձայն, Մետեխիի կամրջի վրա, հավաքել են քրիստոնյաներին և ստիպել ուրանալ քրիստոնեական սրբությունները և փոխել կրոնը: Նրանցից մերժում ստանալուց հետո, խվարազմեցիները նրանց գլխատել են և լցրել գետը: Թբիլիսին թալանել են, վառել, ավերել Սիոնիի տաճարի գմբեթը:
Այդ օրը հիշատակելու համար, այսօր, Մետեխիի կամրջի վրա, 17:00-ին հոգեհանգստյան կարգ կկատարի Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը: