Վրաստանի տուրիստական ուղեցույցն առաջին անգամ հրատարակվել է կորեերեն լեզվով
Վրաստանի տուրիստական ուղեցույցն առաջին անգամ հրատարակվել է կորեերեն լեզվով

Վրաստանի տուրիստական ուղեցույցն առաջին անգամ հրատարակվել է կորեերեն լեզվով: Այս մասին տեղեկություն է տարածում Կորեայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օթար Կախիձեն:

Դիվանագետի հայտարարությամբ, ուղեցույցի հրատարակումը խոսում է Վրաստանի տուրիստական ներուժի նկատմամբ ավելացող հետաքրքրության մասին:

Հիշեցնենք, որ 2018-2019 թվականներին Կորեայի Հանրապետությունից Վրաստանի ուղղությամբ իրականացվել են առաջին չարտերային չվերթները: