Վրաստանի տնտեսական աճի տեմպը բնութագրվում է կայունությամբ. Էկատերինե Միքաբաձե
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Էկատերինե Միքաբաձեի հայտարարությամբ, Վրաստանում էկոնոմիկայի աճի տեմպը, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, բնութագրվում է կայունությամբ:
Էկա Միքաբաձեի խոսքով, փետրվարին 4.6 տոկոս տնտեսական աճը, կառավարության և Ազգային բանկի կողմից վարած ճիշտ մակրոէկոնոմիկական քաղաքականության արդյունք է:
Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալներով, 2019 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իրական համախառնա ներքին արդյունքի աճը կազմել է 4.6 տոկոս: