Վրաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ինը մեդալով #1TVSPORT

22:58, 21.04.2025

Վրաստանի ծանրամարտի ազգային հավաքականը Մոլդովայում կայացած Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ նվաճելով ինը մեդալ։

Մրցաշարի առաջին մեդալները Վրաստան բերեց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռամին Շամիլիշվիլին, որը պոկում և երկամարտում նվաճեց երկու բրոնզե մեդալ։ Ավելի ուշ հաջողությամբ մրցեց Գոդերձի Բերդելիձեն (61 կգ), որը Վրաստանի հավաքականին ավելացրեց մեկ բրոնզե և երկու արծաթե մեդալ։

Թիմի առաջատարներից մեկը՝ Ռևազ Դավիթաձեն (96 կգ), նվաճեց երեք արծաթե մեդալ։ Ինչ վերաբերում է առաջնության եզրափակիչ օրվան, ապա Բաքար Թուրմանիձեն (+109 կգ) նույնպես նվաճեց բրոնզե մեդալ։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ Վրաստանի ծանրամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեին հանձնվեց Եվրոպական ֆեդերացիայի դրոշը, ինչը նշանակում է, որ Վրաստանը կհյուրընկալի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը։

Նմանատիպ