Վրաստանի տասը մունիցիպալիտետների քաղաքապետերն ու նրանց տեղակալները Ֆլորիդայում են՝ ֆինանսիստների տարեկան համաժողովին
Վրաստանի տասը մունիցիպալիտետների քաղաքապետերն ու փոխքաղաքապետերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ֆինանսիստների ամենամյա համաժողովին են։
«Վրացական երազանքի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Վրաստանի տեղական ինքնակառավարման միավորների ֆինանսիստների ասոցիացիայի» համակարգմամբ և կազմակերպմամբ, այս տարվա հունիսի 8-ին Վրաստանի տասը մունիցիպալիտետների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր մասնակցում են տնտեսագետների և ֆինանսիստների ամենամյա համաժողովին։
Համաժողովում քննարկվելիք թեմաներն են՝ լավագույն փորձի փոխանակում և ծրագրային բյուջետավորում, բյուջետավորման արդյունավետության վերաբերյալ նորությունների և արդյունքների քննարկում:
Համաժողովին մասնակցում են Փոթիի, Ախալցիխեի, Քութայիսիի, Օզուրգեթիի, Սագարեջոյի, Դեդոփլիսծղարոյի, Ղազբեգիի, Գարդաբանիի, Թեթրիծղարոյի և Բոլնիսիի քաղաքապետերը։
Այցը ֆինանսավորել է «Վրաստանի տեղական ինքնակառավարման միավորների ֆինանսական ասոցիացիան»։ Մասնակի ծախսեր են կատարել նաև համապատասխան մունիցիպալիտետները։