Վրաստանի տարածքում օգոստոսի 25-26-ը սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Օգոստոսի 24-ի օրվա երկրորդ կեսից Վրաստանի լեռնային և բարձրալեռ շրջաններում, իսկ օգոստոսի 25-ից 26-ը Վրաստանի տարածքի զգալի մասում կարճատև անձրև, տեղ-տեղ ուժեղ, ամպրոպ, կարկուտ և քամի է սպասվում:
Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկսվելու և ակտիվացման։