Վրաստանի տարածքում օգոստոսի 21-22-ը սպասվում է կարճատև անձրև, կայծակ, առանձին հատվածներում՝ կարկուտ
Վրաստանի տարածքում օգոստոսի 21-22-ը սպասվում է կարճատև անձրև, կայծակ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Օգոստոսի 21-ին և 22-ին Վրաստանի տարածքում օրվա մեծ մասում օրվա երկրորդ կեսից հատկապես լեռնային և բարձր լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ ուժեղ, կայծակ, կարկուտ և քամի։

Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ Վրաստանի գետերի վրա սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկսվելու և ակտիվացման։