Վրաստանի տարածքների դեմ ուղղված գործողության մեջ մեղադրյալ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչովային մեղադրանք է ներկայցվել
Վրաստանի տարածքների դեմ ուղղված գործողության մեջ մեղադրյալ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչովային մեղադրանք է ներկայցվել:
Գործով դատախազ Միխեիլ Սադրաձեի խոսքով, մեղադրող կողմը դատարանին է դիմել մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
«Ավարտվել է մեղադրյալներին մեղադրանքի պաշտոնական ներկայացման գործընթացը: Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Այս հանցագործությունը հատկապես ծանր կատեգորիայի հանցագործություն է, որն ուղղված է պետության դեմ: Մեղադրող կողմը դատարանին դիմել է մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ: Մեղադրյալները համաձայն չեն մեղադրանքի հետ, չնայած դա նրանց, որպես մեղադրյալի իրավունքն է: Ինչ վերաբերում է մեղադրանքի բովանդակությանը, դա մեղադրյալների կողմից իրականացրած կանխամտածված գործողություն է, որն ուղղված էր Վրաստանի տարածքներից մի մասի տարանջատման դեմ և նրանց հանցավոր գործողությունների արդյունքում, ստեղծվել է Վրաստանի պատմական տարածքների ՝ շուրջ 3500 հեկտարի կորստի վտանգ»,- ասել է դատախազ Միխեիլ Սադրաձեն
Դատախազությունը Դավիթ Գարեջիի գործով հոկտեմբերի 7-ին ձերբակալել էր Իվերի Մելաշվիլիին ու Նատալյա Իլիչովային:
Դատախազության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, հետաքննության մեկնարկի հիմք է հանդիսացել Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկությունը, որի համաձայն, տարիների ընթացքում արտաքին գործերի նախարարությանը կից գործող, պետական սահմանի սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովի փորձագետների կողմից, պետության սահմանի համաձայնեցման ժամանակ, տեղի էր ունենում ռելեվանտ փաստաթղթերի անտեսում և նրանք շրջանցելով Վրաստանին վնասող որոշումների ընդունում: Նույն տեղեկության համաձայն, Վրաստանի քաղաքացին այլ երկրներում հայտնաբերել և պաշտպանության նախարարությանն է փոխանցել շատ կարևոր արխիվային նյութեր, այդ թվում տեղագրական քարտեզներ, որոնք ներկայացվել են նախաքննության ընթացքում:
Ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն ճանաչում: