Վրաստանի տարածքային ամբողջության խախտմամբ քարտեզների կազմումը հնարավոր է համարվի քրեական հանցանք
Վրաստանի տարածքային ամբողջության խախտմամբ քարտեզների կազմումը հնարավոր է համարվի քրեական հանցանք:
համապատասխան փոփոխությունները մտցվում են «քրեական օրենսգրքում», որի հեղինակներն են խորհրդարանային մեծամասնության պատգամավորներ՝ Իրակլի Սեսիաշվիլին և Օթար Չրդիլելին:
Փոփոխությունների համաձայն, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ կազմված քարտեզի տպագիր հրատարակության կամ այսպիսի պատկեր ունեցող այլ առարկայի ստեղծումը, արտադրումը, տարածումը, գովազդումը, վաճառքը, Վրաստան ներկրելը և երկրից արտահանելը պատժվելու է տուգանքով, կամ ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:
Փոփոխությունների նախաձեռնումը կայացել է այսօրվա բյուրոի նիստին:
Այսօր գործող օրենքով տուգանքի նվազագույն չափսը կազմում է 2000 լարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan