Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարը հրաժարական է տալիս
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն հրաժարական է տալիս:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են մի քանի աղբյուրներ անձնական զրույցներում, Զուրաբ Ալավիձեին կփոխարինի կառավարության վարչության ղեկավար Մաիա Ցքիտիշվիլին:
Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխությունների մասին պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին:
Զուրաբ Ալավիձեն տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար էր նշանակվել 2016 թվականի նոյեմբերին: Մինչ այդ, Ալավիձեն աշխատում էր կառավարության վարչությունում: