Վրաստանի Սվանեթիի շրջանում տեղի ունեցած սպանության գործով սկսվել է հետաքննություն
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային դատախազության քննչական բաժինը Մեստիայի շրջանի Մուլախ գյուղում տեղի ունեցած սպանության փաստով հետաքննություն է սկսել 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն):
Վրաստանի դատախազության փոխանցմամբ, պարզվում է, որ 2020 թվականի ապրիլի 20-ին, ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության դեպարտամենտի սահմանակետի սահմանապահը վիճաբանության հողի վրա հրազենից կրակել է նույն սահմանային անցակետի աշխատակից Բ.Ի-ին, որի հետևանքով Բ.Ի.-ն տեղում մահացել է:
«Քրեական գործով ընթանում են քննչական գործողություններ, ինչպես նաև հանցանք գործող անձին ձերբակալելու նպատակով իրականացվում են համապատասխան որոնողական միջոցառումներ»,- նշված է դատախազության հայտարարության մեջ: