Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիան բողոք-նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությանը #1TVSPORT
Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիան բողոք-նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությանը #1TVSPORT

Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածում, որում նշվում է, որ, ըստ հանրության զգալի մասի, Փարիզի Օլիմպիական խաղերում իբր մրցավարների կողմից ոտնձգությունների են ենթարկվել Սանդրո Բազաձեն։

Դա կիսում է թե՛ ֆեդերացիան, թե՛ սուսերամարտի գիտակ ցանկացած մարդ, և ուզում ենք նշել, որ մրցակցին հաշվել են ոչ միայն վճռորոշ միավորը, այլև Սանդրոյի հասցրած 5 հարվածները։ Ըստ այդմ, ֆեդերացիան բողոք-նամակ է պատրաստել, որն ուղարկվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահին։

Նամակում նշվում են բոլոր այն հանգամանքները, որոնց համաձայն Սանդրո Բազաձեի նկատմամբ իբր անարդար են վարվել։

Հիշեցնենք, որ այսօր Օլիմպիական խաղերում Սանդրո Բազաձեն 1/8 եզրափակչում մրցավարների կասկածելի որոշման պատճառով 14:15 հաշվով պարտվել էր եգիպտացի Ամերին։