Վրաստանի սահմանն ապօրինի հատելու եւ այն հատելու փորձի մեղադրանքով ձերբակալվել են օտարերկրյա չորս քաղաքացիներ
Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանները Բաթումիի ստորաբաժանման «Սարփի» սահմանային հատվածի պաշտպանական հատվածում օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տարբեր ժամանակներում ձերբակալել են օտարերկրյա չորս քաղաքացիների։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Թուրքիայի Հանրապետության երկու քաղաքացիներ՝ 1977 թվականին ծնված Ն.Ա.-ն և 2000 թվականին ծնված Ի.Է.-ն մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը խմբով ապօրինի հատելու փորձի մեջ։ Ինչ վերաբերում է Թունիսի Հանրապետության երկու քաղաքացիների՝ 2002 թվականին ծնված Ա.Բ.-ին և 1978 թվականին ծնված Ա.Մ.-ին, նրանք ձերբակալվել են Վրաստանի պետական սահմանը խմբով ապօրինի հատելու մեղադրանքով։
Հանցագործությունները պատժվում են չորսից հինգ տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները շրջանցելով սահմանային անցակետը փորձել են Վրաստանից ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետության ուղղությամբ։ Թունիսի Հանրապետության քաղաքացիները խմբով ապօրինի հատել են վրաց-թուրքական պետական սահմանը՝ շրջանցելով սահմանային հսկիչ անցակետը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթաբակետով եւ 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով։