Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են չորս օտարերկրյա քաղաքացու՝ պետական սահմանն անօրինական հատելու համար
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանի պահպանության ոստիկանության աշխատակիցները «Սադախլո» սահմանապահ հատվածում, որը գտնվում է Կարմիր կամուրջի վարչության ենթակայության տակ, ձերբակալել են օտարերկրյա չորս քաղաքացու՝ 1995 թ. ծնված Մ.Ի.-ին, 2001 թ. ծնված Ջ.Ա.-ին, 1998 թ. ծնված Ա.Մ.-ին և 1998 թ. ծնված Զ.Ռ.-ին՝ Վրաստանի պետական սահմանը խումբով, ապօրինի հատելու դեպքի կապակցությամբ։
Այս մասին հայտնում է Վրաստանի Սահմանի պահպանության ոստիկանությունը։
Նրանց հաղորդմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները շրջանցելով սահմանային անցակետը, Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի ուղղությամբ խումբով ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը։ Քննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։