Վրաստանի Սահմանադրական դատարանը վաղը քննարկելու է անձը հաստատող այլընտրանքային վկայականի թույլտվության հարցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը վաղը քննարկելու է անձը հաստատող այլընտրանքային վկայականի թույլատրության հարցը:
Դատարանի տեղեկությամբ, անցկացվելու է «Նանա Սեփաշվիլին և Իա Ռեխվիաշվիլին Վրաստանի խորհրդարանի և Վրաստանի արդարադատության նախարարի դեմ» գործով դատավարությունը:
Հայցվոր կողմի դիրքորոշմամբ, վիճահարույց նորմերը սահմանում են էլեկտրոնային վկայական և կենսաչափական անձնագիր տալու առանց այլընտրանիքը կարգը և չեն տալիս այլ տիպի փաստաթուղթ ստանալու հնարավորություն:
Ըստ հայցի, ինքնությունը հաստատող էլեկտրոնային վկայականը և կենսաչափական անձնագիրը մարդկանց ամբողջությամբ վերահսկելու միջոց է և կապված է հայտնության մասին բիբլիական մարգարեության հետ:
«Համապատասխանաբար, հայցվորները ներքին հավատքից ելնելով, հրաժարվում են էլեկտրոնային փաստաթղթից օգտվելուց, չեն կարողանում ստանալ այլ տիպի փաստաթուղթ և մնում են առանց ինքնությունը հաստատող վկայականի և անձնագրի: Նշվածը սոցիալական կյանքի մեկուսացման պատճառ է հանդիսանում: Ուստի, հայցվորները համարում են, որ խախտվում են նրանց մի շարք սահմանադրական իրավունքները»,- նշում են Սահմանադրական դատարանում: