Վրաստանի սահմանադրական դատարանը դարձել է Սև ծովի և Մերձբալթյան տարածաշրջանների երկրների սահմանադրական արդարադատության միության նախագահ
Վրաստանի սահմանադրական դատարանը 2018 թվականի հունվարից դարձել է Սև ծովի և Մերձբալթյան տարածաշրջանների երկրների սահմանադրական արդարադատության միության նախագահ:
Վրաստանի սահմանադրական դատարանը նախագահությունը ստացել է ՈՒկրաինայի սահմանադրական դատարանից:
Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահության շրջանակներում, միության երրորդ կոնգրեսը կայանալու է 2018 թվականի մայիսին, Թբիլիսիում:
Միության նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև աջակցել սահմանադրական դատարանների անկախությանը, օրենքի գերակայության սկզբունքների իմպլեմենտացիային և միության անդամների միջև փորձի փոխանակմանը:
Սև ծովի և Մերձբալթյան տարածաշրջանների երկրների սահմանադրական արդարադատության միության հռչակագիրը ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերի 25-ին Վիլնյուսում՝ Վրաստանի, ՈՒկրաինայի, Լիտվայի և Մոլդովայի սահմանադրական դատարանների նախագահների կողմից:
Հռչակագրի համաձայն, անդամ երկրների սահմանադրական դատարանները ապահովելու են իրենց երկրներում սահմանադրական արդարադատությունը, համաձայն են աջակցել բանակցություններին սահմանադրական արդարադատության հետ կապված հարցերի շուրջ:
Միության մարմիններն են գլխավոր վեհաժողովը և գլխավոր քարտուղարությունը: Ինչ վերաբերում է նախագահությանը, ապա կազմակերպության նախագահ է ընտրվում տարին մեկ անգամ:
Հեղինակ -
Edgar Barsegyan