Վրաստանի Ռուսթավի քաղաքում ամուսինները մահացել են բնական գազի արտահոսքից
Վրաստանի Ռուսթավի քաղաքում ամուսինները մահացել են բնական գազի արտահոսքից

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Վրաստանի Ռուսթավի քաղաքում: Մեսխիշվիլու փողոցում, հավանաբար բնական գազի արտահոսքից մահացել են ամուսիններ:

Նրանց դիակները հայտնաբերել է իրենց երեխան, որ գիշերը քնած էր հարևան սենյակում: Աղջկա վիճակն այս պահին կայուն է: Նա ունի նյարդային ցնցում:

Ընտանիքը նշված բնակարանում ապրում էր վարձով: Տեղում մոբիլիզացված է շտապ օգնությունը և ոստիկանությունը: