Վրաստանի ռադիոն 94 տարեկան է: Մայիսի 23-ը Վրաստանի ռադիոյի ծննդյան օրն է:
Վրաստանի ռադիոն հեռարձակումն սկսել էր 1935 թվականին: Վրաստանի ռադիոն առաջին էլեկտրոնային միջոցն է ոչ միայն Վրաստանում, այլ ողջ Անդրկովկասում:
Ռադիոյի հիմնադրման օրից այն եղել է հանրային, քանզի գոյատևում էր հանրային միջոցներով:
Վրաստանի ռադիոն լսողներին ամեն տարի առաջարկում է նորույթներ: Այս տարի կավարտվի նախագիծը, որից հետո Վրաստանի ռադիոն հնարավոր կլինի լսել Վրաստանի ողջ մասշտաբով: