Մայիսի 23-ին լրացել է Վրաստանում առաջին հեռարձակումից 98 տարին։ Վրաստանի ռադիոն, առաջինն Անդրկովկասում, սկսել է հեռարձակվել 1925 թվականից:
Վրաստանի ռադիոն այսօրվա եթերը բացեց թարմացված փաթեթով։ Մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, ունկնդիրներին և հեռուստադիտողներին կհյուրընկալեն Ռուսթավելի պողոտայի բաց երկնքի տակ, որտեղ բոլորը կկարողանան տեղում ներկա գտնվել ռադիոհաղորդմանը, հետևել ընթացքին և լսել հետաքրքիր հաղորդումներ։
«Չնայած այն հանգամանքին, որ այսօր շատ նոր միջոցներ կան, ռադիոն դեռ պահպանել է իր արդիականությունը՝ հանդիսատեսի համար մնալով օպերատիվ, վստահելի և մտերիմ ընկեր, որն իր ձայնագրություններում պահպանում է մեր երկրի մշակույթը, պատմությունն ու հիշողությունը։ Այսօր ռադիոն եթեր դուրս եկավ նորացված բրենդինգով և փաթեթավորմամբ», – ասել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։