«Վրաստանի փոստը» էլեկտրոնային կոմերցիայով զբաղված ձեռնարկատերերին առաջարկում է նոր ծառայություն
«Վրաստանի փոստը» անցկացրել է նոր ծառայության, «Վրացական ապրանքն աշխարհին» բաց էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը:
«Վրաստանի փոստը» էլեկտրոնային կոմերցիայով զբաղված ձեռնարկատեր սուբյեկտներին առաջարկում է բաց էլեկտրոնային հարթակ, որի օգնությամբ ցանկացած շահագրգիռ անձ կարող է վարել էլեկտրոնային բիզնես ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ապրանքը արտահանելիս տրանսպորտային փոխադրումն իրականացնելու Վրաստանի փոստը:
Էլեկտրոնային հարթակի ինտեգրմամբ առցանց խանութի կայքէջում կբացվի փոխադրման բաց մոդուլ, որը սպառողին կփոխանցի մանրամասն տեղեկություն՝ ապրանքի փոխադրման արժեքի, ստանալու ժամկետի և գտնվելու վայրի մասին: Սպառողը կարող է նաև օգտվել ապրանքի ապահովագրության ծառայությունից: