Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ է ընտրվել Իրակլի Կանդաշվիլին

19:53, 21.12.2025

Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Իրակլի Քանդաշվիլին։

Նա ստացել է 1 473 ձայն, իսկ մրցակից թեկնածու Իրակլի Չոմախաշվիլին՝ 1 366 ձայն։ Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլին մասնակցել է 2 855 փաստաբան։

«Շնորհակալություն բոլոր փաստաբաններին այս գործընթացում մասնակցության համար։ Ուրախ եմ, որ ստացա բավական մեծ վստահություն և հնարավորություն ունեմ առաջիկա չորս տարիների ընթացքում ծառայել իմ սիրելի մասնագիտությանը։ Իմ գլխավոր առաջնահերթությունը կլինի՝ փաստաբանի յուրաքանչյուր գործընկեր ինձ համար մի մեծ ընտանիքի անդամ է։ Ես այստեղ չեմ տեսնում հաղթողներ կամ պարտվողներ. սա մի գործընթաց է, որի ավարտից հետո բոլորս ծառայում ենք մեր մասնագիտությանը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր փաստաբաններին։ Պատրաստ եմ ծառայել մասնագիտությանը», – հայտարարել է Իրակլի Քանդաշվիլին։

Նշենք, որ Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կայացել էր դեկտեմբերի 14-ին։ Նույն օրը անցկացված ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվել էին նաև գործադիր խորհրդի, էթիկայի հանձնաժողովի և վերահսկիչ հանձնաժողովի անդամները։

Նմանատիպ