Վրաստանի պետության փաստաբանը ասում է, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկում եվրոպական դատարանին. Guardian
Վրաստանի պետության փաստաբանը ասում է, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկում եվրոպական դատարանին. Guardian

Բրիտանական Guardian-ի հետ զրույցում Վրաստանի պետության փաստաբանը ասում է, որ Ռուսաստանը սպառնում է լքել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, եթե դատարանը որոշում չկայացնի հօգուտ Մոսկվայի: Բեն Էմերսոնն այս հայտարարությունն արել է այսօր, Ստրասբուրգում, որտեղ անցկացվել է Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցի բանավոր լսումը:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը բաց և փակ հանդիպումներին փորձում է ազդեցություն գործել, որպեսզի դատարանը որոշում կայացնի ի շահ Մոսկվայի: Ռուսաստանը սպառնում է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրից և դադարեցնել դատարանի ֆինանսավորումը, եթե դատարանը իր դեմ վճիռ կայացնի»,- ասում է Վրաստանի պետության շահերի պաշտպանը:

Guardian-ի հրապարակման մեջ նշված է, որ Վրաստանը Ռուսաստանին  մեղադրում է 2008 թվականի պատերազմի ժամանակ Մարդու իրավունքների մասսայական խախտման մեջ: Հրապարակման մեջ նաև նշված է, որ 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսել են ավելի քան 30 վկայի: